Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայաստանում դեղորայքի գներն աճել են 3-5 տոկոսով

Հայաստանում դեղորայքի գներն աճել են 3-5 տոկոսով
03.02.2015 | 01:13

Դեղորայքի գները մոտավորապես 3-5 տոկոսով բարձրացել են 2014 թ. կեսերի թանկացումներից հետո: Դժվար է ասել՝ ինչով է պայմանավորված գների աճը՝ արտարժույթի փոխարժեքո՞վ, թե՞ պարտադիր դրոշմապիտակավորմամբ՝ ասել է Դեղարտադրողների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Հայաստանում 2014 թ. վերջին դեղերի գներն աճել են 10-15 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված էր արտարժույթի փոխարժեքի տատանումներով, բայց բացառված չէ, որ իր դերն ուներ պարտադիր դրոշմապիտակավորման որոշումը, որը ավելացրեց ծախսերը: Այսօր Հայաստանում դեղերի գները մի փոքր նվազել են, բայց շարունակում են մոտավորապես 3-5 տոկոսով բարձր մնալ, քան մինչև թանկացումներն էին: ՀՀ առողջապահության նախարարությունը պնդում էր, որ պարտադիր դրոշմապիտակավորումը դեղերի գները կբարձրացնի 2-5 դրամով, միևնույն ժամանակ մասնավոր հատվածի ներկայացուցիչները ասում էին, որ միանգամայն անհասկանալի է, թե որ բանաձևով են հաշվարկվել 2-5 դրամը, և թանկացումները շատ ավելի շոշափելի կլինեն՝ 4,5-5 տոկոսից ոչ պակաս:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ